Որոնել
Արխիվ
17.05.2019  22:19

Մոուրինյու. «Մեսսին արժանի չէ Ոսկե գնդակին, որովհետև...»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Ես կասկածներ ունեմ, որ Մեսսին արժանի է Ոսկե գնդակին ընթացիկ մրցաշրջանի արդյունքով, որովհետև ձախողվել է Չեմպիոնների լիգայում»,- Ժոզեի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը՝ հղում կատարելով RMC-ին։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը հասավ ՉԼ-ի կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց «Լիվերպուլին» (3-0, 0-4):

31-ամյա Մեսսին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Չեմպիոնների լիգայի 10 հանդիպման, դարձել 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանիայի առաջնությունում նա անցկացրել է 33 խաղ, խփել 34 գոլ և կատարել 13 արդյունավետ փոխանցում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000