Որոնել
Արխիվ
17.05.2019  21:30

«Լոռիի» գլխավոր տնօրենը հեռացավ պաշտոնից

«Լոռի»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Աբրահամյանը հեռացավ պաշտոնից։

Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ․

Ես «Լոռի»-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու դժվարին որոշում եմ կայացրել:
Շատ ուրախ եմ, որ երկու տարի առաջ կարողացա իրագործել իմ կյանքի գլխավոր նպատակը և դարձա իմ հարազատ քաղաքում՝ Վանաձորում, ֆուտբոլային ակումբի ստեղծման մասնակիցը:
Մենք երկու հրաշալի տարի անցկացրեցինք: Ակումբի կյանքի այդ ժամանակահատվածում մեզ շատ բաներ հաջողվեց իրագործել: Շատ բաներ էլ դեռ առջևում են: Ցավոք, այս մրցաշրջանում մենք չկարողացանք լուծել մեր առջև դրված խնդիրը: Ես լիովին կիսում եմ տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում հետ ինձ բախտ վիճակվեց աշխատել այս ընթացքում:
Համոզված եմ, որ ակումբը պայծառ ապագա կունենա: Շուտով հաստատ կտեսնենք նոր քաղաքային մարզադաշտի լեփ-լեցուն տրիբունաները, որտեղ , անկասկած, Հայաստանի լավագույն և ամենաբնական երկրպագուները մեծ հաղթանակների ականատես կլինեն: «Լոռի»-ն անպայման Վանաձորի բնակիչներին ավելի երջանիկ կդարձնի:
Իմ սիրտը հավերժ կանաչ կլինի»,- Աբրահամյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000