Որոնել
Արխիվ
17.05.2019  16:36

Դալմայերը 25 տարեկանում ավարտել է կարիերան

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, բիաթլոնիստուհի Լաուրա Դալմայերը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Հարգելի երկրպագուներ, ընկերներ ու թիմակիցներ: Եկել է հրաժեշտի ժամանակը:

Անչափ դժվարին մրցաշրջանից, վերելքներից ու վայրէջքներից հետո այլևս հարյուրտոկոսանոց կիրք չեմ զգում պրոֆեիսոնալ սպորտով զբաղվելու համար: Այդ պատճառով որոշել եմ ավարտել բիաթլոնիստուհու կարիերաս»,- Instagram-ի իր էջում գրել է 25-ամյա գերմանուհին:

Դալմայերը 2 անգամ դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն ու 7 անգամ աշխարհի չեմպիոն: Գերմանուհին 2016-17 մրցաշրջանում նվաճել է Աշխարհի գավաթը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000