Որոնել
Արխիվ
17.05.2019  13:46

Մեսսին ստացել է պարգև, որը նախկինում միայն մեկ ֆուտբոլիստի էր տրվել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պարգևատրվել է Սուրբ Ժորդիի խաչով: Պարգևատրությունը կայացել է Բարսելոնայում, հայտնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

Սուրբ Ժորդիի խաչը Կատալոնիայի ամենաբարձր պարգևներից մեկն է: Մեսսին դարձավ պատմության երկրորդ ֆուտբոլիստն, ով արժանանում է այդ պարգևին: Նախկինում այն տրվել էր միայն լեգենդար Յոհան Կրուիֆին: «Թռչող հոլանդացին» իր որդուն հենց կատալոնացիների սրբի` Ժորդիի պատվին է անվանել:

«Շատ շնորհակալ եմ: Հպարտ եմ այս ճանաչման համար և գնահատում եմ այն նշանակությունը, որը կատալոնական հասարակությունում ունի այս պարգևը»,- ասել է արգենտինացին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000