Որոնել
Արխիվ
17.05.2019  00:04

Բարտոմեու. «Վալվերդեն հենց այն մարզիչն է, ով մեզ անհրաժեշտ է»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի մասին։

«Վալվերդեն հենց այն մարզիչն է, ով մեզ պետք է։ Նա ունի ակումբի նախագահի ու ղեկավարության աջակցությունը, որը նրան արդեն ասել եմ։ Նա պայմանագիր ունի և մենք գոհ ենք։

Ընդհանուր առմամբ, լավ մրցաշրջան էր։ Մեր գլխավոր նպատակը Լա լիգան է, իսկ հետո ցանկանում ենք հաղթել Իսպանիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում»,- նախագահի խոսքերն է մեջբերում AS-ը։

Բարտոմեուն նաև նշել է, որ թիմը կհամալրեն նորեկներ, բայց նրանց անունները հայտնի կդառնան մրցաշրջանից հետո։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը դուրս է մնացել ՉԼ-ի կիսաեզրափակչից՝ զիջելով «Լիվերպուլին», բայց հաղթել է Լա լիգան և դուրս եկել գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Վալենսիայի» հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000