Որոնել
Արխիվ
16.05.2019  22:51

Բեն Լադենի ընտանիքը ֆինանսավորել է ԱՊԼ-ի ուղեգիր նվաճած ակումբին

Daily Mail-ը տեղեկացնում է, որ «Շեֆիլդ Յունայթեդը», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ԱՊԼ-ում, ֆինանսավորում է ստացել նախկին ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման ղեկավար Ուսամա բեն Լադենի ընտանիքի կողմից։

Այդ տեղեկությունը փոխանցել է ակումբի համասեփականատեր, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլան Լոնդոնում ընթացող դատավարության ընթացքում, որտեղ վերջինս պայքարում է ակումբի ամբողջական կառավարման համար մեկ այլ համասեփականատիրոջ՝ Կևին Մաքեյբի հետ։

Աբդուլայի փաստաբանը հայտարարել է, որ 3,5 մլն եվրո բեն Լադենի ընտանիքը հանձնել է ակումբին փոխառության տեսքով։ Արքայազնը վստահեցնում է, որ Մաքայբն իմացել է, թե որն է այդ գումարների աղբյուրը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000