Որոնել
Արխիվ
16.05.2019  16:10

«Խորապես հիասթափված ենք». «Արսենալը»՝ ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշման մասին

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը սուր քննադատության է ենթարկել ՈւԵՖԱ-ին Եվրոպա լիգայի եզրափակչի «Չելսիի» հետ խաղը Բաքվում անցկացնելու որոշման համար։

««Արսենալում» բոլորը շատ ուրախ են Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու առթիվ և անհամբերությամբ սպասում են «Չելսիի» դեմ խաղին: Այնուամենայնիվ, խորապես հիասթափված ենք այն փաստից, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈւԵՖԱ-ն կարող է մեզ համար 6 հազար տոմս տրամադրել 60 հազար մարդ տեղավորող ստադիոնում։ Ժամանակը ցույց կտա՝ կկարողանա՞ն նույնիսկ այդ 6000 երկրպագուներն այցելել խաղին՝ հաշվի առնելով, թե որքան բարդ է այնտեղ հասնելը։

Մենք ունենք 45 հազար աբոնեմենտի տերեր և այդ քանակի երկրպագուների համար նման խաղը բաց թողելն այն պատճառով, որ ՈւԵՖԱ-ն որոշել է ընտրել տրանսպորտային սահմանափակ հնարավորություններ ունեցող վայր՝ պարզապես ճիշտ չէ։ Իրականությունն այն է, որ ով էլ հայտնվեր եզրափակչում՝ չէր կարող բավարարել երկրպագուների ցանկությունները։

Մենք շատ բողոքներ ենք լսել երկրպագուներից այդ հարցի շուրջ և ամբողջովին կիսում ենք նրանց մտահոգությունները։ Մեր երկրպագուների անունից ցանկանում ենք հասկանալ չափանիշները, որոնք հաշվի են առնվում եզրափակչի անցկացման վայրի ընտրման հարցում և ինչպես են այդ ժամանակ երկրպագուների պհանջները հաշվի առնվում։

Մենք կոչ ենք անում ՈւԵՖԱ-ին անել այնպես, որպեսզի երկրպագուների պահանջները լինեն հետագա որոշումների առանցքային մասը՝ կապված եզրափակիչների անցկացման վայրի հետ։ Այն, ինչ տեղի ունեցավ այս մրցաշրջանում՝ անթույլատրելի է և պետք է չկրկնվի։ Մենք հետագայում ուրախ կլինենք մասնակցել ցանկացած քննարկման, որպեսզի կարողանանք նման իրավիճակներից խուսափել»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ լոնդոնյան դերբին նախատեսված է մայիսի 29-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000