Որոնել
Արխիվ
16.05.2019  14:49

Բռնցքամարտի օլիմպիական ապագան հայտնի կդառնա մայիսի 22-ին

Մայիսի 20-ին տեղի կունենա Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) միջեւ բանակցությունների վերջին փուլը բռնցքամարտը Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում պահպանելու վերաբերյալ:

Վերջնական որոշումը, ինչպես նաեւ Տոկիո-2020-ում բռնցքամարտի մրցաշարն անցկացնող կազմակերպությունը հայտնի կդառնան մայիսի 22-ին Լոզանում կայանալիք ՄՕԿ-ի Գործկոմի խորհրդի նիստում, տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Առանցքային նշանակություն կտրվի ՄՕԿ-ի կողմից AIBA-ում անցկացված աուդիտի վերաբերյալ զեկույցին: Հենց AIBA-ի ֆինանսական ու կառավարման խնդիրներն են ամենաշատն անհանգստացնում ՄՕԿ-ին: Վատագույն սցենարի դեպքում AIBA-ն կզրկվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված լինելուց:

«Ցանկանում ենք բռնցքամարտը պահպանել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծրագրում: Հարց է, թե արդյոք AIBA-ն է անցկացնելու բռնցքամարտի մրցաշարը, թե ստիպված ենք լինելու փնտրել այլ կազմակերպություն: Ամեն դեպքում, մարզական միջոցառման կազմակերպումը հրթիռաշինություն չէ, եւ մենք գլուխ կհանենք»,- ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000