Որոնել
Արխիվ
16.05.2019  01:04

Հայտնի է, թե որ թիմերը եզրափակչում կխաղան ԱՊԼ-ի մեկ ուղեգրի համար

Անգլիական Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆ փուլում հայտնի են այն երկու թիմերը որոնք դուրս են եկել եզրափակիչ։

Հաղթողը հնարավորություն կստանա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Այսպիսով, եզրափակիչ են դուրս եկել «Ասթոն Վիլան» և «Դերբի Քաունթին»։ Այդ հանդիպումը կկայանա մայիսի 27-ին։

«Ասթոն Վիլան» 2 խաղերի արդյունքում հաղթահարել է «Վեսթ Բրոմվիչի» արգելքը (1-2,1-1), իսկ «Դերբին» առաջին խաղում տանը նվազագույն հաշվով պարտվել է «Լիդսին», բայց պատասխան խաղը խելահեղ ստացվեց։ Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը կարողացավ 4-2 հաշվով արտագնա հաղթանակ տանել՝ ու դուրս գալ եզրափակիչ։

Հավելենք, որ Չեմպիոնշիպում հանդես եկած «Նորվիչն» ու «Շեֆիլդ Յունայթեդն» արդեն նվաճել են ԱՊԼ-ի ուեգիր։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000