Որոնել
Արխիվ
15.05.2019  22:09

Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագ ֆուտբոլիստների եռյակը

Հայտնի է, թե ով է ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստը, հաղորդում է Squwka-ն։

Այսպիսով, ամենաբարձր արագությունը զարգացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Տիմոտի Ֆորսու-Մենսան, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով խաղում էր «Ֆուլհեմում»։ Նա խաղերից մեկում զարգացրել է 35,32 կմ/ժամ արագություն։ Երկրորդը «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոլքերն է՝ 35,24 կմ/ժամ։ Երրորդ տեղը զբաղեցնում է «Վուլվերհեմփթոնի» պաշտպան Ռուբեն Վինագրեն, ում արագությունը կազմել է 35,2 կմ/ժամ։

Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում ԱՊԼ-ի ամենաարագ ֆուտբոլիստը եղել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեն՝ 35,48 կմ/Ժ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000