Որոնել
Արխիվ
15.05.2019  18:56

Հայաստանի առաջնություն. «Փյունիկն» ու «Բանանցը» միավոր կիսեցին, «Ալաշկերտը» հաղթանակ կորզեց «Շիրակից» (VIDEO)

Հայաստանի Բարձրագույն խմբի 33-րդ տուրում տեղի ունեցան 2 հանդիպումներ։

Միմյանց հետ ուժերը չափեցին «Փյունիկն» ու «Բանանցը», որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

47-րդ րոպեին Արթուր Միրանյանն առաջ մղեց «Փյունիկին», բայց 55-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը հավասարեցրեց հաշիվը։ Ռոբերտ Դարբինյանը խաղավերջում 10 հոգով թողեց «Բանանցին», բայց մրցակիցը չկարողացավ օգտվել դրանից։

Տուրի մյուս խաղում «Ալաշկերտը» տանը մրցեց «Շիրակի» հետ ու հաղթեց նվազագույն հաշվով։

Խաղի միակ գոլը 73-րդ րոպեին խփեց Գուստավո Մարմենտինին։

Այսպիսով, «Փյունիկը» 56 միավորով մնաց առաջատարի դիրքում՝ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից» առաջ լինելով 4 միավոր։ «Բանանցը» 51 միավորով երրորդն է, «Ալաշկերտը» վաստակեց 49 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Շիրակը» 36 միավորով 6-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000