Որոնել
Արխիվ
15.05.2019  15:35

ԱԱ-2002-ի եզրափակչից առաջ ինչ է Ռոնալդոն արել, որ Ֆրանսիայի հետ խաղի սրտի կաթվածը չկրկնվի

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոստովանել է, որ 2002 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչի` Գերմանիայի ընտրանու դեմ խաղից (2:0) առաջ վախեցել է քնի: Դրանից չորս տարի առաջ` Մունդիալ-1998-ի եզրափակչի` Ֆրանսիայի դեմ հանդիպումից առաջ «ֆենոմենը» քնած ժամանակ սրտի կաթված էր ստացել: Այն ժամանակ նրան փրկել էին հյուրանոցում նրա հետ նույն սենյակում բնակվող Ռոբերտո Կառլոսը և օգնության հասած Սեսար Սամպայոն: Նրանք հասցրել էին բժիշկ կանչել:

«ԱԱ-2002-ի եզրափակիչ երեկոյան 8-ին էր սկսվում, ինչպես Փարիզում էր 1998-ին: Ճաշելուց հետո բոլորը գնացին քնելու, բայց ես մտածեցի. «Չեմ ուզում քնել, գրողը տանի»:

Սկսեցի  փնտրել, թե ում հետ կարող եմ զրուցել և հանդիպեցի Դիդային, ով քնաթաթախ էր: Ասացի նրան. «Ոչ, ինձ հետ մնա»: Այդ օրը ես չքնեցի, վախենում էի դա կկրկնվի: Դիդան ամբողջ օրն իմ կողքին մնաց:

ԱԱ-1998-ի եզրափակիչն իմ լավագույն հանդիպումներից չէր, բայց ես պայքարում էի, վազում և պատրաստ էի խաղալ»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում As.com-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի դեմ եզրափակչում Ռոնալդոն դարձել է հաղթական դուբլի հեղինակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000