Որոնել
Արխիվ
15.05.2019  17:52

Երեք ազգային հավաքականներ նոր գլխավոր մարզիչներ ունեն

Բուղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել այդ երկրի ֆուբոլի լեգենդ Կրասիմիր Բալակովը: 53-ամյա մասնագետը վերջին տարիներին աշխատել է բուլղարական ակումբների հետ:

«Սպորտինգի» ու «Շտուտգարտի» նախկին ֆուտբոլիստը մեծ ճանաչում է ստացել հատկապես ԱԱ-1994-ում Բուլղարիայի հավաքականի հետ բրոնզե մեդալ նվաճելու շնորհիվ: Նա Խրիստո Ստոիչկովի հետ մեկտեղ այդ թիմի առաջատարն էր:

Իրանի հավաքականը գլխավորել է ճանաչված բելգիացի Մարկ Վիլմոտսը: Նա փոխարինել է Կառլուշ Կեյրուշին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից և թիմին դուրս էր բերել ԱԱ-2014 ու ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ:

Վիլմոտսը 2012-2016 թվականներին գլխավորում էր Բելգիայի հավաքականը: Այդ թիմի նա հետ հասել է ԱԱ-2014-ի ու ԵԱ-2016-ի քառորդ եզրափակիչ: Նրա վերջին աշխատատեղը Կոտ դ’Իվուարի ընտրանին, որին չի կարողացել Մունդիալ-2018-ի եզրափակիչ փուլ դուրս բերել:

Նախկին մեկ այլ հաջողակ ֆուտբոլիստ Իգոր Շտիմացը, ով 1998 թվականին Խորվաթիայի հավաքականի հետ դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գլխավորել է Հնդկաստանի ընտրանին:

Մարզչական կարիերայի ընթացքում Շտիմացը մեկ տարի գլխավորել է Խորվաթիայի հավաքականը, իսկ նրա վերջին աշխատատեղը քաթարյան «Ալ-Շահանյա» ակումբն էր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000