Որոնել
Արխիվ
15.05.2019  13:51

Արսեն Ջուլֆալակյան. «Միհրան Հարությունյանի խոսքերը հակասում են իրար»

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտարարություններին։

«Չէի ցանկանա անդրադառնալ այս շոուին, բայց ստիպված եմ: Մարզաշխարհում Լևոն Ջուլֆալակյան անունն ասոցացվում է կարգապահության և սկզբունքայնության հետ, և չեմ կարծում, որ նա 20 տարի շարունակ կգլխավորեր հավաքականը, եթե ի վիճակի լինեին կազմ պարտադրել նրան:

Ցանկանում եմ շեշտել, որ Միհրան Հարությունյանի հայտարարությունները հակասում են իրար, մեկ նա ասում է, թե խնդիր չունի Լեւոն Ջուլֆալակյանի հետ, մեկ ասում է՝ ունի:

Չեմ հասկանում այս շոուի իմաստը: Միհրանը վատ հարաբերություններ չի ունեցել հավաքականի մարզիկների հետ: Պարզապես Օլիմպիական խաղերից հետո նա այլևս չի մարզվել հավաքականի հետ: Նաև տգեղ է, երբ քննարկվում է տղաների նվաճած մեդալները վերջին Եվրոպայի առաջնությունում: Բրոնզե մեդալը նվեր չէ երկնքից: Այդ մեդալի համար անցկացնում ես 4-5 գոտեմարտ, որոնք այնքան էլ հեշտ չեն լինում՝ հատկապես օլիմպիական քաշերում:

Վերջում հավելեմ, որ մենք՝ ըմբիշներս, սովոր ենք խոսել դեմ առ դեմ, այլ ոչ թե լրատվամիջոցներով»,- Ջուլֆալակյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕկ-ի պաշտոնական կայքը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000