Որոնել
Արխիվ
15.05.2019  13:31

«Արսենալը» մտադիր է գրեթե կրկնապատկել իր ֆուտբոլիստի աշխատավարձը

«Արսենալն» իր կիսապաշտպան Մատեո Գենդուզիի հետ բանակցում է նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Լոնդոնյան ակումբում տպավորված են 20-ամյա ֆուտբոլիստի առաջին մրցաշրջանով և որոշել են գրեթե կրկնապատկել նրա աշխատավարձը, հայտնում է The Sun-ը:

Ներկայումս ֆրանսիացին տարեկան ստանում է 2,4 միլիոն եվրո, իսկ «զինագործներն» առաջարկում են 4,5 միլիոն:

Գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը, սակայն լոնդոնցիներն ուզում են այն երկարաձգել մինչև 2023-ը:

Ավարտվող մրցաշրջանում Գենդուզին մասնակցել է 47 հանդիպման:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000