Որոնել
Արխիվ
15.05.2019  14:21

Երկու հայ լեգիոներներ սկսելու են խաղալ իրենց ակումբների գլխավոր թիմերում

Հայաստանի Մ19 հավաքականի կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը և հարձակվող Արմեն Հովհաննիսյանը հաջորդ մրցաշրջանից սկսելու են մշտապես խաղալ «Զեմպլին Միխալովցեի» գլխավոր թիմում:

ArmFootball.com-ի տեղեկություններով, այդ մասին Սլովակիան ներկայացնող ակումբի ղեկավարները հայտնել են հայ ֆուտբոլիստների ներկայացուցիչներին:

Ընթացիկ մրցաշրջանում Հովհաննիսյանն երկու անգամ հրավիրվել է գլխավոր թիմ, սակայն հիմնականում հանդես է գալիս Սլովակիայի պատանեկան լիգայում, որի լավագույն ռմբակուների եռյակում է:

Ազիզյանն «Զեմպլինի» Մ19 թիմի գլխավոր խաղարկողն է: Նա դեռ գլխավոր թիմում հանդիպումների չի մասնակցել, սակայն ակումբում նրա հետ նույնպես մեծ հույսեր են կապում:

Միխալովցեում հայկական դեսանտի երրորդ ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանը մեկ տարի առաջ տեղափոխվել էր գլխավոր թիմ, սակայն 5 խաղի մասնակցելուց հետո լուրջ վնասվածք ստացել: Նա դեռ շարունակում է ապաքինվել: Սպասվում է, որ հարձակվողական ոճի կիսապաշտպանը շարք կվերադառնա ամռանը:

Բոլոր երեք ֆուտբոլիստներն էլ 19 տարեկան են:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000