Որոնել
Արխիվ
15.05.2019  12:38

Պաշտոնական. «Բավարիան» հայտարարել է թիմից հեռացող երրորդ ֆուտբոլիստի անունը

«Բավարիայի» եզրային պաշտպան Ռաֆինյան մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից:

«Սրանք հիանալի 8 տարիներ էին, որոնց ընթացքում «Բավարիայի» հետ բազմաթիվ հաճելի պահեր եմ վերապրել: Ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Ռաֆինյան գերմանական գրանդի կազմում 6 անգամ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն, 3 անգամ Գերմանիայի գավաթակիր, մեկական անգամ Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի ու Աշխարհի ակումբային առաջնության հաղթող:  

Սպասվում է, որ պաշտպանը կարիերան կշարունակի «Ֆլամենգոյում»:

Ավելի վաղ «Բավարիան» հայտարարել էր Արյեն Ռոբբենի ու Ֆրանկ Ռիբերիի հեռանալու մասին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000