Որոնել
Արխիվ
15.05.2019  12:48

Իրարամերժ տեղեկություններ Արաս Օզբիլիսի` «Բեշիկթաշում» մնալու վերաբերյալ

Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Արաս Օզբիլիսն ընթացիկ մրցաշրջանը վարձրավճարով անցկացնում էր «Վիլլեմ II»-ում, սակայն «Ֆորտունայի» դեմ խաղում փոխարինման մտնելուց հրաժարվելու պատճառով նրա վարձակալության պայմանագիրն ապրիլին խզվել է:

29-ամյա ֆուտբոլիստը ստիպված է վերադառնալ «Բեշիկթաշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2020 թվականը: Վերջին օրերին այդ ակումբի ու հայ ֆուտբոլիստի վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են տարածվել:

Fanatik.com.tr-ն հաղորդում է, որ սպամբուլյան ակումբն օգտվել է պայմանագրում առկա կետից ու մինչև 2021 թվականի մայիս երկարարձգել է Օզբիլիսի համաձայնագիրը:

Փոխարենը, Gunes.com-ը գրում է, որ «Բեշիկթաշն» արդեն սկսել է զբաղվել հաջորդ մրցաշրջանի համար թիմի կազմի ընտրությամբ և արդեն կողմնոշվել է, թե ումից է բաժանվելու: Այդ ֆուտբոլսիտների թվում է նաև Օզբիլիսը: «Բեշիկթաշը» փորձելու է երկկողմ համաձայնությամբ խզել պայմանագիրը:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը «Բեշիկթաշի» հետ 4 տարվա պայմանագիր էր կնքել 2016 թվականին: Թուրքական ակումբի գլխավոր թիմում նա ընդամենը 5 խաղի է մասնակցել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000