Որոնել
Արխիվ
14.05.2019  20:29

«Երբ իմացա Սանչեսի ՄՅՈւ տեղափոխության մասին՝ մտածեցի, որ ակումբի պատմությունը փլուզվեց». Էվրա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի մասին։

«Որոշ ֆուտբոլիստներ ՄՅՈւ են տեղափոխվել միայն գումարի համար։ Ես չեմ վախենում դա բարձրաձայն ասել։ Ոչինչ չունեմ Սանչեսի դեմ, բայց, երբ իմացա, որ նա համալրելու է թիմը՝ անմիջապես մտածեցի, որ ակումբի պատմությունը փլուզվեց։ Նա կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Նրանք ավելի ցածր գումար էին առաջարկում, բայց այնտեղ Սանչեսն ավելի լավ կխաղար։ Ներեցեք, բայց «Սիթին» այսօր «Յունայթեդից» լավ է խաղում և Գվարդիոլայի հետ նա առաջաընթաց կգրանցեր։

Ցանկանում եմ իմանալ, թե ինչն էր նման ընտրության իրական պատճառը։ Միայն թե չասեք, որ նա սիրում էր «Յունայթեդը» մանկուց։ Կամ պատճառը գումարն է կամ էլ ցանկանում էր դառնալ թիմի գլխավոր աստղն ու ստանալ 7 համարի մարզաշապիկը»,- Էվրայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000