Որոնել
Արխիվ
14.05.2019  16:34

Bild. Դորտմունդի «Բորուսսիան» իր պատմության ամենախոշոր տրանսֆերներից մեկը կատարեց

«Հոֆֆենհայմի» ձախ պաշտպան Նիկո Շուլցը տեղափոխվում է Դորտմունդի «Բորուսսիա»:  Bild-ը վստահեցնում է, որ գերմանական ակումբները ձևակերպել են տրանսֆերը, սակայն դեռ պաշտոնապես չեն հայտարարել: Գործարքը կազմել է 25 միլիոն եվրո:

Գերմանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը դառնալու է «Բորուսսիայի» պատմության ամենաթանկարժեք նորեկներից մեկը: Նա Անդրեյ Յարմոլենկոյի հետ կիսելու է 5-6 տեղերը:

Հիշեցնենք, որ դորտմունդցիների պատմության ամենաթանկարժեք նորեկը եղել է Անդրե Շյուրլեն, ում համար վճարվել է 30 միլիոն եվրո: Նրան հաջորդում են Աբդու Դիալլոն (28 մլն), Հենրիխ Մխիթարյանը (27,5) և Մարսիո Ամարոսոն (25,5):

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Շուլցը մասնակցել է 29 խաղի, որոնցում 1 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000