Որոնել
Արխիվ
14.05.2019  16:42

Նշանակվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մրցավարը

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` «Լիվերպուլ» – «Տոտենհեմ» խաղի մրցավարական կազմը:

Խաղը սպասարկելու է սլովենացի Դամիր Սկոմինան: Նրան եզրերում օգնելու են Յուրե Պապորտնիկը և Ռոբերտ Վուկանը: Չորրորդ մրցավարն է իսպանացի Անտոնիո Մատեո Լաոսը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Տեակրկնության համակարգով (VAR) մրցավարին օգնելու են հոլանդացիներ Դանի Մակելին ու Պոլ վան Բոկելը, ինչպես նաև գերմանացիներ Ֆելիքս Ցվայերն ու Մարկ Բորշը, ովքեր պատասխանատու են լինելու խաղից դուրս իրավիճակների գնահատականների համար:

Սկոմինան նախինում սպասարկել է 2017 թվականի Եվրոպա լիգայի` «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչը և 2012 թվականի ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի` «Չելսի» – «Ատլետիկո» խաղը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000