Որոնել
Արխիվ
14.05.2019  13:57

Սարգիս Ադամյանի թիմի մարզիչը հաջորդ մրցաշրջանում կաշխատի Բունդեսլիգայում

«Յան Ռեգենսբուրգի» մարզիչ Ախիմ Բայերլորցերը գլխավորելու է «Քյոլնը»: Այդ մասին հայտնում է «այծերի» պաշտոնական կայքը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

«Շատ շնորհակալ եմ «Յան Ռեգենսբուրգին» և իմ թիմին վերջին երկու տարիների համար: Բայց ինձ ճանաչող յուրաքանչյուր մարդ գիտի, թե որքան կարևոր են ինձ համար նոր մարտահրավերները: Ահա թե ինչու մեկ վայրկյան չեմ կասկածել «Քյոլնի» առաջարկ ընդունելիս և Բունդեսլիգայում աշխատելու հնարավորության շուրջ: Հատկապես նման հիասքանչ ավանդույթներով ու երկրպագուներով ակումբի առաջարկի պարագայում»,- ասել է մարզիչը:

Հիշեցնենք, որ «Քյոլնը» դարձել է Երկրորդ Բունդեսլիգայի հաղթող ու Գերմանիայի ուժեղագույն լիգայի ուղեգիր նվաճել: «Յան Ռեգնսբուրգը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքական հարձակվող Սարգիս Ադամյանը, վերջին տուրից առաջ ութերորդ տեղում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000