Որոնել
Արխիվ
14.05.2019  01:40

Կոմպանի. «Բերնարդու Սիլվան 50%-ով ծաղրածու է»

«Մանչեսթեր Սիթիի» ավագ, բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին խոսել է թիմակցի՝ պորտուգալացի վինգեր Բերնարդու Սիլվայի մասին։

«Ես անկեծ ասում եմ Սիլվային, որ նա 50%-ով ծաղրածու է, իսկ 50%-ով՝ առաջատար։ Եթե թողնի այդ ծաղրածուության գոնե 25%-ն ու դառնա 75%-ով առաջատար՝ կլինի «Մանչեսթեր Սիթիի» ավագը։ Նա շատ ուժեղ է։ Չեմ կարծում, որ մեզնից որևէ մեկը նրանից ավելի շատ է արժանի չեմպիոնության տիտղոսին»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Ընթացիկ մրաշրջանում 24-ամյա Սիլվան ԱՊԼ-ում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000