Որոնել
Արխիվ
13.05.2019  22:21

Հայտնի է, թե երբ «Ռեալը» կարող է հայտարարել Ազարի տեղափոխության մասին

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն, հաղորդում է  L'Equipe-ն։

Աղբյուրը տեղեկացնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն արդեն համաձայնեցվել է և այդ մասին կհայտարարվի Եվրոպա լիգայի եզրափակչից հետո։ Սպասվում է, որ մադրիդցիները ֆուտբոլիստի համար կվճարեն 100 մլն եվրո։ 

Ազարը Լոնդոն է տեղափոխվել 2012 թվականին։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000