Որոնել
Արխիվ
13.05.2019  14:44

Կլոպ. «Քանի դեռ «Մանչեսթեր Սիթին» նման ֆինանսներ ունի, չեմպիոնության միայն մեկ ճանապարհ կա»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության ավարտը, որի արդյունքով գրավել են երկրորդ տեղը: «Կարմիրները» վաստակել են 97 միավոր, իսկ չեմպիոն դարձած «Մանչեսթեր Սիթին»` 98:

«Քանի դեռ «Մանչեսթեր Սիթին» նման ֆինանսական հզորություն ունի, չեմպիոն դառնալու միայն մեկ հնարավորություն ունենք. հարկավոր է կատարյալին մոտ ֆուտբոլ խաղանք:

Սա «Լիվերպուլի» պատմության լավագույն թիմերից մեկն է: Բայց մենք խաղում ենք շատ ուժեղ մրցակիցներով լիգայում, համակերպվել ենք դրան: Նախորդ մրցաշրջանում առաջատարին զիջեցինք 25 միավորով, իսկ այս տարի` 1: Երկրորդ տեղն այն չէ, ինչ մենք ուզում էինք, բայց սա դեռ առաջին քայլն է:

Մեր մրցակիցը երկու առաջնություններում 198 միավոր է վաստակել, դա մեծագույն նվաճում է: Մեր թիմը նոր մակարդակ է դուրս եկել, բայց առաջընթացը դեռ չի ավարտվել»,- գերմանացու խոսքերն է մեջբերում BBC-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000