Որոնել
Արխիվ
13.05.2019  12:49

Կոնտեն համաձայնության է հասել. նա իտալական գրանդ է գլխավորելու

«Չելսիի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն կարիերան շարունակելու է «Ինտերում»:

Sky Sport-ի հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերյան էջում գրել է, որ իտալացի մասնագետը չորս տարվա պայմանագիր է համաձայնեցրել միլանյան ակումբի հետ:

Առաջիկա ժամանակահատվածում կողմերը պայմանագիր կստորագրեն: 49-ամյա մասնագետին հրավիրելն «Ինտերի» գործադիր տնօերն Բեպպե Մարոտայի նախաձեռնությունն է եղել:

Սպասվում է, որ «Ինտերի» ներկայիս մարզիչ Լուչիանո Սպալետտին պաշտոնանկ կարվի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000