Որոնել
Արխիվ
13.05.2019  00:45

Էմերի. «Մխիթարյանն այսօր լավ աշխատեց, ուզում ենք, որ նա թիմի հետ մեկնի Բաքու»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 38-րդ տուրում «Բարնլիի» նկատմամբ արտագնա հաղթանակը (3:1) և Հենրիխ Մխիթարյանի խաղը, ինչպես նաև անդրադարձել Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչում հայ ֆուտբոլիստի մասնակցությանը:

«Դա քաղաքական հարց է, և ես լավ չգիտեմ, թե այն ինչպես կլուծվի: Բայց կարող եմ ասել, որ ուզում ենք, որ Մխիթարյանը լինի այդ խաղում և ամեն ինչ կանենք դրա համար: Այսօր նա շատ լավ աշխատեց:

Անկեղծ եմ ասում, չգիտեմ` ինչում է երկու այդ երկրների միջև խնդրի պատճառը: Դա մարզական հարց չէ, ուստի ինձնից չէ կախված:  

Կնախընտրեի, որ եզրափակիչն Անգլիայի մոտ երկրում լիներ: Նման իրավիճակում նախկինում հայտնվել եմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում, երբ իմ գլխավորած «Սևիլյան» «Բարսելոնայի» հետ մրցեց Թբիլիսիում: Տարածությունն ինձ համար խնդիր չէ, բայց այն անհարմար է մեր երկրպագուների համար:

Բաքուի մարզադաշտը տեղավորում է 70 000 հանդիսական, բայց մեզ ու «Չելսիին» 6000-ական տոմս են հատկացրել: Հուսով եմ` ստադիոնը լեփ-լեցուն կլինի, բայց նման պարագայում հնարավոր է, որ դա տեղի չունենա»,- բասկ մասնագետի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000