Որոնել
Արխիվ
12.05.2019  20:19

ԱՊԼ. Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» վերջին խաղին, հաղթանակը չօգնեց շրջանցել «Տոտենհեմին» (VIDEO)

Անգլիայի առաջնության վերջին տուրում «Արսենալը» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել «Բարնլիի» նկատմամբ: Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում:

Դուբլի հեղինակ է դարձել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով աչքի է ընկել 52 և 63 րոպեներին: Ընդամենը երկու րոպե անց Էշլի Բարնսը կրճատել է հաշիվը, սակայն խաղավերջում (90+4) փոխարինման մտած Էդվարդ Նկետիան ամրապնդել է «զինագործների» հաղթանակը: Հայաստանի հավաքականի ու լոնդոնցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Տոտենհեմը» պետք է պարտվեր 6 գոլի տարբերությամբ, որպեսզի «Արսենալը» բարձրանար չորրորդ տեղ: Մաուրիսիո Պոչետինոյի թիմը 2:2 հաշվով է ավարտել «Էվերթոնի» դեմ տնային խաղը:

Լոնդոնցիների կազմում գոլ են խփել Էրիկ Դայերն (3) ու Կրիստիան Էրիկսենը (75), իսկ լիվերպուլիցիներից` Թեո Ուոլկոտը (69) և Ջենկ Թոսունը (72):

Այսպիսով, «Արսենալը» 70 միավորով գրավեց հինգերորդ տեղը: «Տոտենհեմը» 71 միավորով զբաղեցրեց չորորրդ հորիզոնականը և արժանացավ Չեմպիոնների լիգայի ուղեգրի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000