Որոնել
Արխիվ
12.05.2019  18:16

Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը հեռանում է ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրրերան մրցաշրջանի ավարտից հետո լքելու է ակումբը: Նրա պայմանագրի ժամկետը սպառվելու է հունիսի վերջին և նա հրաժարվել է նորը կնքել` առաջարկված կարճ ժամկետի պատճառով:

«Հպարտություն էր խաղալ Անգլիայի մեծագույն ակումբի կազմում: Շնորհակալ եմ այս հիասքանչ հինգ տարիների համար»,- բասկ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների» մամուլի ծառայութունը:

Էրրերան անգլիական ակումբին է միացել 2014 թվականի ամռանը: Սպասվում է, որ նա ազատ խաղացողի կարգավիճակով կտեղափոխվի ՊՍԺ:

Հիշեցնենք, որ 2016-17 մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000