Որոնել
Արխիվ
11.05.2019  23:21

Յուրչենկո. «Թե ինչու «Ենիսեյը» դուրս մնաց ՌՊԼ-ից՝ հարցրեք մարզչական անձնկազմին»

«Ենիսեյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մեկնաբանել է թիմի դուրս մնալը Ռուսաստանի Պրեմիեր լիգայից։

«Թե ինչու թիմը դուրս մնաց ՌՊԼ-ից՝ հաարցրեք մարզչական անձնակազմին։ Ես չեմ կարող դա մեկնաբանել։ Միայն բացասական էմոցիաներն են մնացել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին համբերության, հավատի և աջակցության համար։ Ամբողջ թիմին շնորհակալություն եմ հայտնում։ 

Խաղընկերներիս հետ դեռ չեմ քննարկել իրավիճակը։ Հիմա դրա ժամանակը չէ, որովհետև բոլորն այժմ շատ էմոցիոնալ են։ Այժմ օբյեկտիվ քննարկում չի ստացվի»,- Յուրչենկոյի խոսքերն է մեջբերում TACC-ը։

Նշենք, որ «Կրասնոդարի» հետ 28-րդ տուրի խաղում (0-4) Յուրչենկոն պահեստայինների նստարանին էր, իսկ հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով չկար հայտացուցակում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000