Որոնել
Արխիվ
11.05.2019  20:26

Լուրջ հայտ ՉԼ մտնելու համար. «Ատալանտան» շարունակում է փայլել (VIDEO)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ատալանտան» տանը մրցեց «Ջենոայի» հետ ու հաղթեց՝ 2-1։

Մուսա Բարոուն 46-րդ րոպեին բացեց հաշիվը՝ առաջ մղելով դաշտի տերերին, իսկ 53-րդ րոպեին Տիմոտի Կաստանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Հյուրերից  միակ գոլն 89-րդ րոպեին խփեց Գորան Պանդևը։

Այսպիսով, «Ատալանտան» վաստակեց 65 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Առաջնության ավարտից 3 տուր առաջ թիմը 6 միավորի առավելություն ունի 5-րդ տեղում գտնվող «Միլանի» նկատմամբ։ «Ջենոան» 36 միավորով 16-րդն է։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000