Որոնել
Արխիվ
11.05.2019  20:09

Չեմպիոնության ինտրիգը կորած չէ. «Բավարիան» միավորներ կորցրեց, Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց (VIDEO)

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս ուժերը չափեց «Լեյպցիգի» հետ։

Հանդիպումն անցավ հյուրերի որոշակի առավելությամբ, բայց այդպես էլ գոլեր չգրանցվեցին։ Խաղավերջում Ռոբերտ Լևանդովսկին մոտ էր իր թիմի համար չեմպիոնությունն ապահովելուն, բայց տուգանայինից կատարած հարվածից հետո գնդակը չնչին շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով։

Դ․ «Բորուսիա» - «Ֆորտունա»՝ 3-2․ Գոլերը՝ Պուլիշիչ՝ 41,- Ֆինկ՝ 47,-Դելեյնի՝ 53, Գյոթցե՝ 90+2,- Կովնացկի՝ 90+5

Վերջին տուրից առաջ «Բավարիան» վաստակեց 75 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը, իսկ «Բորուսիան» 2 միավորով հետ է։ «Լեյպցիգը» 66 միավորով երրորդն է։ Վերջին տուրում մյունխենցիները տանը կմրցեն «Այնտրախտի» հետ, իսկ դարտմունդյան ակումբը հյուրընկալվելիս ուժերը կչափի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000