Որոնել
Արխիվ
10.05.2019  14:37

Հանրահայտ ֆուտբոլիստն ավարտել է կարիերան և կարող է մարզիչ դառնալ

«Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն ավարտել է կարիերան: Այդ մասին հայտարարել է իվուարցու գործակալ Դմիտրի Սելյուկը:

«Յայան որոշել է ավարտել կարիերան: Գործնականում նրա կարիերայի ավարտը դարձել էր «Մանչեսթեր Սիթիի» կազմում հրաժեշտի խաղը:

Տուրեն արդեն մարզչական արտոնագիր է ստացել և հունիսից կարող է որևէ թիմի գլխավոր մարզչի օգնական աշխատել: Միանշանակ նա այնպիսի ակումբ է տեղափոխվելու, որտեղ ոչ միայն երկրորդ մարզիչ է լինելու, այլ նաև կատարելու է մարզական տնօրենի կամ նախագահի խորհրդականի աշխատանքը: Արդեն տարբերակներ կան Ռուսաստանում և Ուկրաինայում»,- Սելյուկի խոսքերն է մեջբերում Sport24.eu-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո 35-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», որի հետ պայմանագիրը կզել է 2018 թվականի դեկտեմբերին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000