Որոնել
Արխիվ
10.05.2019  11:41

Պաշտոնական. Գերմանական հեղինակավոր ակումբը ռեկորդային տրանսֆեր կատարեց (PHOTO)

«Բայերը» պաշտոնապես հայտարարել է «Հոֆֆենհայմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կերեմ Դեմիրբայի տեղափոխության մասին:

25-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ է մտնելու ամռանը: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը նոր թիմում խաղալու է 26 համարի մարզաշապիկով:

Լևերկուզենցիները վճարել են Դեմիրբայի հրաժարագինը, որը կազմում էր 28 միլիոն եվրո: Նա «Բայերի» պատմության ամենաթանկ նորեկն է:

«Հոֆֆենհայմի» համար այդ վաճառքը երկրորդ ամենաթանկն է: Ռեկորդը պատկանում է Ռոբերտո Ֆիրմինոյին, ում համար լիվերպուլը վճարել է 41 միլիոն եվրո:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000