Որոնել
Արխիվ
10.05.2019  01:14

«Արսենալը» դուրս եկավ ԵԼ-ի եզրափակիչ, Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց (VIDEO)

Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» հետ ու հաղթեց՝ 4-2։ Առաջին խաղում լոնդոնցիներն առավելության են հասել 3-1 հաշվով։

11-րդ րոպեին Կևին Գամեյրոն բացեց հաշիվը՝ առաջ մղելով դաշտի տերերին, 17-րդ րպեն Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հավասարեցրեց հաշիվը, 50-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետն առաջ մղեց «զինագործներին», 58-րդ րոպեին Գամեյրոն դուբլ ձևակերպեց ու կրկին հավասարեցրեց հաշիվը։ Օբամեյանգը նույնպես ուբլ ձևակերպեց 69-րդ րոպեին, իսկ 88-ին նրան դուբլի հեղինակ դառնալու գործում օգնեց 62-րդ րոպեին փոխարինման մտած Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։

Այսպիսով, «Արսենալը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Չելսի» - «Այնտրախտ» զույգի հաղթողի հետ, որտեղ թիմերը 30 րոպե լրացուցիչ ժամանակ կանցկացնեն (1-1)։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000