Որոնել
Արխիվ
08.05.2019  14:16

Կլոպ-«Լիվերպուլ»-եզրափակիչ. Եվրագավաթներում անփոփոխ սխեմա

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլը» 4:0 հաշվով ջախջախել է «Բարսելոնային» ու մտել է եզրափակիչ: Գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ «մերսիսայցիները» երրորդ անգամ են հասնում եզրափակիչ:

Գերմանացու առաջին մրցաշրջանում (2015-16) «կարմիրները» հասել են Եվրոպա լիգայի եզրափակիչ, որում պարտվել են «Սևիլյային» (1:3): Հաջորդ մրցաշրջանում (2016-17) «Լիվերպուլը» եվրագավաթներին չի մասնակցել:

2017-18 մրցաշրջանում անգլիական թիմը հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որում Մադրիդի «Ռեալին» զիջել է նույն 1:3 հաշվով:

Ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչում գերմանացի մասնագետի թիմը կմրցի «Այաքս» – «Տոտենհեմ» զույգի հաղթողի հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000