Որոնել
Արխիվ
07.05.2019  13:57

Եզրափակիչում ռեկորդային թվով «Լոռիի» երկրպագուներ է սպասվում

Մայիսի 8-ին, (ժամը 19:30) «Բանանց» մարզադաշտում կայանալու է Հայաստանի գավաթի եզրափակիչը, որում մրցելու են «Լոռին» ու «Ալաշկերտը»:

ArmFootball.com-ի տեղեկությամբ, այդ խաղում սպասվում է վանաձորյան թիմին աջակցող մոտ 2000 երկրպագուներ: Ակումբը Վանաձորից ու Լոռու մարզի այլ բնակավայրերից միկրոավտոբուսներով անվճար ուղևորություն է կազմակերպելու դեպի Երևան: Նրանց նաև կանաչ շապիկներ են տրամադրվելու: Բացի այդ, մայրաքաղաքում բնակվող «Լոռիի» երիկրպագուները (հիմնականում ծնունդով Վանաձորից) նույնպես մտադիր են ներկա լինել եզրափակիչին:

«Լոռիի» երկրպագուների համար նախատեսված սեկտորներ են հատկացվել Արևելյան տրիբունայում:

«Լոռիի» նման քանակի երկրպագուների թիվը ռեկորդային կդառնա ակումբի պատմության ոչ տնային խաղերի համար:

Եզրափակիչ խաղը մեկնարկելու է ժամը 19:30-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000