Որոնել
Արխիվ
02.05.2019  15:31

Թովմաս Գրիգորյան. «Ցանկացած հայկական ակումբ կերազեր ունենալ «Լոռիի» նման երկրպագուներ»

«Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանը դիմել է թիմի երկրպագուներին` բացատրելով վերջին անհաջողությունների պատճառները:

«Սիրելի ֆուտբոլասերներ,

Չէի կարող չարձագանքել վերջին շրջանում ստացվող բազմաթիվ արձագանքներին, որոնցում արտահայտում եք Ձեր դժգոհությունը «Լոռիի» ելույթների հետ կապված:

Անչափ բարձր եմ գնահատում ու կարևորում Ձեր ակտիվությունն և հավաստիացնում, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ձեր մեկնաբանություններին և հետևություններ անում: Այնուհանդերձ, ցանկանում եմ հիշեցնել, որ ակումբի վերաբացումից հետո առաջին մրցաշրջանն է անցկացնում Բարձրագույն խմբում և նույնիսկ, եթե վատագույն սցենարի դեպքում զբաղեցնի հինգերորդ հորիզոնականը, դա նույնպես լավագույն արդյունքը «Լոռիի» պատմության ընթացքում:

Ակումբը վերաբացելիս ես խոստացել էի, որ մենք միասին պետք է պատմություն կերտենք և այժմ քայլ առ քայլ ենք գնում այդ ճանարհով: Լոռու մարզի ֆուտբոլի պատմության ընթացքում նոր պատմական էջ գրելու հնարավորություն ունենք մի քանի օր անց՝ մայիսի 8-ին, երբ «Լոռիի» կանցկացնի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը: Գիտակցելով առաջնությունում ստեղված բարդ իրավիճակը՝ մենք արդեն սկսել ենք կենտրոնանալ տարվա կարևորագույն խաղի՝ գավաթի եզրափակչի վրա: Դա էր պատճառը, որ «Արցախի» դեմ նախորդ խաղում մեր թիմի մարզիչը կազմի ռոտացիայի էր դիմել: Չնայած նրան, որ մեր թիմը միշտ ձգտում է լավագույն արդյունքին, «Բանանցի» դեմ հաջորդ խաղում նույնպես կազմում փոփոխություններ կլինեն:

Կոչ եմ անում հաշվի առնել այս ամենը, չհիասթափվել վերջին անհաջողություններից և թիմի կողքին լինել մրցաշրջանի կարևորագույն խաղում: Հայաստանի գավաթը Վանաձոր բերելու և առաջին անգամ եվրոպական ասպարեզում հանդես գալու մեր միասնական նպատակը հնարավոր է իրագործել միայն Ձեր աննկարագրելի աջակցության շնորհիվ:

Ցանկացած հայկական ակումբ կերազեր ունենալ Ձեզ նման երկրպագուներ: Մեր հաջողությունները զարգացնելու և դրանք շարունակական դարձնելու գլխավոր շարժիչ ուժը հենց Ձեր աջակցությունն է:

Ակումբի բոլոր երկրպագուներին խնդրում եմ մայիսի 8-ին գալ մարզադաշտ, լինել թիմի կողքին, քանի որ միայն Ձեր աջակցության շնորհիվ է հնարավոր հաղթել այս կարևոր խաղում և իրականացնել պատմություն կերտելու մեր նպատակը»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000