Որոնել
Արխիվ
02.05.2019  11:48

Վան Դեյկ. «Երջանիկ եմ, որ ստիպված չեմ Մեսսիի դեմ ամեն տարի խաղալ»

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ առաջին խաղի (0:3) ու Լիոնել Մեսսիի հետ դիմակայության մասին: Արգենտինացին դարձել է դուբլի հեղինակ:

«Գիտեինք, որ կարող է այսպես ստացվել: Հասկանում էինք, որ պետք չէ ռիսկի դիմել ու մերկացնել ձախ եզրը, որովհետև հենց կորցնում էինք գնդակը, նրանք անմիջապես Մեսսին էին փնտրում ու գտնում:

Կարծում եմ` նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ոչ ոք Մեսսիի դեմ հակախաղ չունի: Նա կարողանում է Չեմպիոնների լիգայի պես մրցաշարի ելքը որոշել: Երջանիկ եմ, որ ստիպված չեմ ամեն տարի խաղալ նրա դեմ»,- հոլանդացու խոսքերն է փոխանցում DAZN-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000