Որոնել
Արխիվ
30.04.2019  12:25

Ճի՞շտ վարվեց Ջևան Չելոյանցը. Հարցման ամփոփում

Հայկական ֆուտբոլի վերջին օրերի գլխավոր սկանդալը տեղի ունեցավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում, երբ «Լոռի» – «Բանանց» պատասխան խաղի (առաջինը` 0:0) մեկնարկից մեկ րոպե առաջ հյուրերը հրաժարվեցին խաղալ: Երևանյան ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցը հրահանգեց թիմին հեռանալ խաղադաշտից, իսկ այդ քայլը հիմնավորեց հանդիպմանը մրցավար Գևորգ Եղոյանին նշանակմամբ: Վերջինիս գործողություններից «Բանանցը» խիստ դժգոհ էր մնացել Բարձրագույն խմբի 24-րդ տուրի «Փյունիկի» դեմ խաղից հետո ու 9 կետից բաղկացած բողոք ներկայացրել ՀՖՖ-ին:

ArmFootball.com-ը հարցում էր անցկացնում իր երկրպագուների շրջանում, որպեսզի պարզեր, թե նրանք ինչպես են վերաբերվում այդ բոյկոտին:

«Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ» հարցին 64 տոկոսը պատասխանել են «Ոչ», իսկ 36 տոկոսը` «Այո»:

Հարցմանը մասնակցել է 1000-ից ավելի ֆուտբոլասերներ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000