Որոնել
Արխիվ
28.04.2019  19:43

Իսպանիայի հեղինակավոր երկու թիմերն անակնկալ պարտություններ են կրել (VIDEO)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի հերթական խաղային օրն անհաջող է սկսվել երկրի հեղինակավոր թիմերի թվում դասվող «Վալենսիայի» ու «Սևիլյայի» համար:

«Չղջիկները» սեփական հարկի տակ անակնկալ պարտություն են կրել «Էյբարից»: Բասկերը հաղթական գոլը խփել են մրցավարի ավելացրած վերջին րոպեին (90+3): Աչքի է ընկել Շարլեսը:

Մեկ այլ խաղում «Սևիլյան» հյուրընկալվել է վեց անընդմեջ պարտություն կրած «Ժիրոնային» և պարտվել նույն 0:1 հաշվով: Որոշիչ է դարձել 62-րդ րոպեին կատալոնական թիմի գեղեցիկ կոմբինացիան, որը եզրափակել է Պորտուն: 90+5 րոպեին մրցակցին միտումնավոր հարվածելու համար կարմիր քարտ է ստացել անդալուզցիների խաղարկող Էվեր Բանեգան:

Ուշագրավ է, որ այդ խաղերի ֆավորիտները պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղի համար: «Սևիլյան» 55 միավորով մնաց հինգերորդ տեղում, իսկ «Վալենսիան» 52-ով` վեցերորդ: Կարևոր հաղթանակի շնորհիվ «Ժիրոնան» 37 միավորով  դուրս եկավ վտանգավոր գոտուց և հիմա 17-րդ տեղում է: «Էյբարը» 43 միավորով այս պահին զբաղեցնում է 9-րդ տեղը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000