Որոնել
Արխիվ
23.04.2019  17:24

Հայկական 8 ակումբներ ստացան ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր

Ապրիլի 23-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, հայտնում ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» («Լոռի»), «Շիրակ» և «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու  համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2019/2020թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: 

«Արցախ» ֆուտբոլային ակումբը չէր դիմել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար:

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման պատասխանատուի և ֆինանսական փորձագետիկողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 8 ակումբներին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000