Որոնել
Արխիվ
20.04.2019  00:36

Կարմիր բաճկոնը՝ հանցանքի պատճառ. Մանրամասներ ֆուտբոլիստի սպանությունից

«Ժողովուրդ» օրաթերթը նոր մանրամասներ է հայտնել՝ կապված «Արարատ» 2-ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանության հետ։

Աղբյուրը տեղեկացնում է, որ Մուշեղ Ղևոնդյանը և ևս մի քանի այլ տղաներ գնացել են ռեստորան քեֆ անելու. գինովցել են: Հետո Մուշեղ Ղևոնդյանի և իր ընկերներից մեկի միջև խոսակցություն է սկսվել կարմիր բաճկոնի շուրջ, որը հագած է եղել հենց Ղևոնդյանը։

Դարպասապահին դուր չի եկել այն, որ ընկերները սկսել են ծաղրել նրան՝ կապված բաճկոնի գույնի հետ։

Նա ասել է․ «Դու որ բերդում նստած էիր, քո բերդի խցակիցները կարմիր կուրտկա չէի՞ն հագնում»։ Խոսակցությունը գնալով դարձել է վեճ և հնչել են կրակոցներ, որի պատճառով Մուշեղն ու ևս մեկ երիտասարդ լուրջ վնասվածքներ են ստացել։ 

Նրանց հիվանդանոց հասցնելու փոխարեն ընկերները տանում են ամայի տարածք, որպեսզի ոչ ոք չհասկանա, թե ինչ է կատարվել ու փորձում սեփական ուժերով օգնություն ցույց տալ։ Տեսնելով, որ նրանց վիճակը գնալով վատանում է, այնուամենայնիվ, տանում են հիվանդանոց, որտեղ Ղևոնդյանը մահանում է։

Նշվում է, որ ֆուտբոլիստի վրա կրակողը դատապարտված է եղել և համաներումով ազատ արձակվել։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000