Որոնել
Արխիվ
19.04.2019  12:41

Եվրոպայի առաջնություն. Հաջող օր հայ շախմատիստուհիների համար

Երեկ տեղի ունեցավ Եվրոպայի կանանց անհատական առաջնության 7-րդ տուրը: Էլինա Դանիելյանը 7-րդ տուրում սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Բելլա Խոթենաշվիլիի հետ, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Ելիզաբեթ Պետցի հետ: Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին:

7-րդ տուրից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Ալինա Կաշլինսկայան: Էլինա Դանիելյանը առաջատարին զիջում է 1 միավորով և գտնվում է 7-րդ տեղում:

Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 4.5 միավոր, իսկ Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը՝ 4-ական միավոր:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 8-րդ տուրը: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000