Որոնել
Արխիվ
18.04.2019  14:42

Պաշտոնական. 50-70 միլիոն եվրո արժողությամբ ֆուտբոլիստին գնեցին 7 միլիոնով

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հայտարարել է հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը գնելու մասին: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:

Գերմանական ակումբը 2017 թվականին «Բենֆիկայից» էր վարձակալել սերբ ֆուտբոլիստին և իրավունք ուներ մինչև հուլիս ակտիվացնել ամբողջական տրանսֆերը 7 միլիոն եվրոյով գնելու հնարավորությունը: «Այնտրախտն» այդքան չի սպասել և արդեն պաշտոնապես ձևակերպել է գործարքը:

Հիշեցնենք, որ Յովիչն արդեն ամռանը կարող է հեռանալ Ֆրանկֆուրտից: Նրա տրանսֆերի համար պայքարում են բազմաթիվ թոփ-ակումբներ, որոնք պատրաստ են 50-70 միլիոն եվրո վճարել 21-ամյա ֆուտբոլիստի համար:

Ընթացիկ մրցաշրջանի 40 խաղում հարձակվողը 25 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000