Որոնել
Արխիվ
18.04.2019  13:36

Կլոպ. «Երբեք «Բարսելոնայի» հետ չեմ խաղացել, անհամբերությամբ եմ սպասում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Պորտուի» նկատմամբ արտագնա հաղթանակից (4:1) հետո ամփոփել է խաղը և կիսվել կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ հանդիպման սպասումով:

««Պորտուի» հետ ավելի լավ խաղացինք, քան նախորդ մրցաշրջանում: Գիտեիք, որ առաջին խաղակեսում մեզ փոթորիկ է սպասում և այդպես էլ եղավ: Երկրորդ կեսում «Պորտուի» ուժերը սպառվեցին, իսկ մենք կարողացանք մրցավեճի ընթացքը մեր ձեռքը վերցնել:

Առաջին անգամ եմ խաղալու «Բարսելոնայի» հետ, եթե չհաշվենք ընկերական հանդիպումները: Անհամբերությամբ եմ սպասում այդ խաղերին»,- գերմանացու խոսքերն է փոխանցում BT Sport-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000