Որոնել
Արխիվ
16.04.2019  16:37

«Ռեալը» տրանսֆերների համար երկու ցուցակ ունի. թանկարժեք և էժան

Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային քաղաքականության երկու ծրագիր է դիտարկում, որոնց համար առանձին ցուցակներ են կազմվել:

Դրանցից առաջինն ակումբի ենթատեքստում խոշոր ծախսեր չի ենթադրում, հայտնում է El Confidencial-ը: «Սերուցքայինները» կարծում են, որ «ընդամենը» 200 միլիոն եվրոյով կկարողանան ձեռք բերել հարձակվողներ Էդեն Ազարին («Չելսի»), Լուկա Յովիչին («Այնտրախտ»), ինչպես նաև անվճար Ադրիեն Ռաբյոյին (ՊՍԺ): Վերջինիս համար միայն պայմանագիր կնքելու համար նախնական պարգևավճարներ կտան ֆրանսիացուն:

Երկրորդ ծրագիրն ավելի ծախսատար է և ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ու «Լիվերպուլի» վինգեր Սադյո Մանեի տրանսֆերները, որոնք գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար ավելի նախընտրելի թեկնածուներ են: «Արքայական ակումբում» վստահ են, որ այդ երկու ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի համար անգլիացիները նվազագույնը 150 միլիոն եվրո կպահանջեն, չհաշված գործակալների համար գումարները:

«Ռեալն» առայժմ հակված է առաջին տարբերակին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000