Որոնել
Արխիվ
16.04.2019  12:13

Հրազենային կրակոցից մահացել է «Լոռիի» նախկին ֆուտբոլիստը (PHOTO)

Ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներ են հնչել Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում և հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երեք անձիք, որոնցից մեկը «Լոռիի» նախկին դարպասապահ, 23-ամյա  Մուշեղ Ղևոնդյանն է։ Վերջինս հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև BMW մակնիշի ավտոմեքենա, որով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենայի վարորդի հետևի ապակին վնասված է և կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ են կրակոցները հնչել։ Դեպքի վայրում հայտնաբերել են կրակված 4 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:

Նշենք, որ Ղևոնդյանը 2018 թվականի հունիսին է հեռացել վանաձորյան ակումբից և ելույթները շարունակել է «Արարատ-2»-ում, որի կազմում հայտավորված է եղել ընթացիկ մրցաշրջանի երկրորդ կեսին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000