Որոնել
Արխիվ
15.04.2019  18:53

Լևոն Ջուլֆալակյան. «2 մեդալը քիչ էր, ավելի մեծ սպասելիքներ ունեի»

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հունահռոեմական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 բրոնզե մեդալ նվաճեց՝ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը, 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը:

«Երկու մեդալը քիչ էր. ես ավելի մեծ  սպասելիքներ ունեի: Մենք երկու քաշային կարգում սայթաքեցինք (նկատի ունի 63 և 72 կգ քաշային կարգերը ժ ՀԱՕԿ), և մեղավորությունը մարզիկներինն էր:

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանի  հնարավորությունները ներում էին եզրափակիչ դուրս գալու և այնտեղ պայքարելու համար։ Չեմ կարող ասել, թե ինչ  կլիներ եզրափակչում, բայց նա պարտավոր էր այնտեղ հայտնվել (63 կգ քաշային կարգում Գալստյանն առաջին իսկ գոտեմարտում պարտվեց Ստիգ-Անդրե Բերգեին Նորվեգիայից, դրանից հետո էլ բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին):

72 կգ քաշային  Հրանտ Կալաչյանը բրոնզե մեդալի համար վատ գոտեմարտեց և հաղթանակը նվիրեց մրցակցին: Կարող էինք 4 մեդալ ունենալ:

Արսեն Ջուլֆալակյանը նույնպես պետք է եզրափակչում  գոտեմարտեր, սակայն տակտիկական սխալ թույլ տվեց, իսկ մրցավարներն էլ ճիշտ չգնահատեցին իրավիճակը:  

2 բրոնզե մեդալը լավ արդյունք է ցանկացած երկրի համար: Մենք միշտ ձգտում ենք ոսկե մեդալների, բայց ամեն մեդալ իր արժեքն ունի։

Գևորգ Ղարիբյանը, Սարգիս Քոչարյանը, Ռուդիկ Մկրտչյանը իրենց հնարավորության սահմաններում չգոտեմարտեցին։

«Բոլորից էլ սպասելիք ունեի, առջևում  Եվրոպական խաղերն են, և 6 քաշային կարգում վարկանիշ էր պետք, իսկ այս առաջնությանն էլ մասնակցույթունը պատրադիր էր:

Մյուս 4 քաշային կարգերում հանդես եկող մարզիկներից էլ սպասելիք ունեի:  Դավիդ Օվասապյանին փորձի պակասը թույլ չտվեց լավ հանդես գալ, դեռ աճելու տեղ ունի, բայց քանի որ երիտասարդների աշխարհի ուԵվրոպայի մրցանակակիր է եղել, նրան հնարավորություն տրվեց:

Աշխարհի առաջնությունից առաջ կմտածենք՝ քանի քաշային կարգում հանդես գալ»,- Ջուլֆալակյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000