Որոնել
Արխիվ
15.04.2019  13:02

«Յուվենտուսի» 75 միլիոն եվրոյի տրանսֆերային առաջարկը մերժվել է

«Բենֆիկան» հրաժարվել է հարձակվող Ժոաու Ֆելիշի տրանսֆերը վաճառել «Յուվենտուսին»:

O Jogo-ն տեղեկացնում է, որ թուրինյան ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի համար 75 միլիոն եվրո է առաջարկել, սակայն լիսաբոնցիները 120 միլիոն են պահանջում: Հենց այդքան է կազմում պորտուգալացու հրաժարագինը: Բացի այդ, «Բենֆիկան» ցանկանում է Ֆելիշի հետ նոր պայմանագիր կնքել և նրա հրաժարագինը բարձրացնել մինչև 200 միլիոն:

Ֆուտբոլիստի գործակալը Ժոաո Մենդեշն է, ով շատ լավ հարաբերությունների մեջ է իտալական գրանդի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ տաղանդը մասնակցել է 37 խաղի, որոնցում 16 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել: Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի «Այնտրախտի» դեմ խաղում (4:2) Ֆելիշը դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000